«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

Ցանկացած դիմադրություն թշնամու մոտ վախ և հիստերիա է առաջացնում

Ցանկացած դիմադրություն թշնամու մոտ վախ և հիստերիա է առաջացնում
02.06.2023 | 15:58

Մեկ շաբաթ առաջ մենք մեկնարկ տվեցինք «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնությանը, որի նպատակն է օրենքի ուժով արգելափակել Արցախի հանձնումը թշնամուն։

Այս շաբաթվա սկզբից արդեն, սկսեցին տեղեկություններ ստացվել, որ «Հայաքվեն» սկսել է խիստ անհանգստացնել թշնամուն։ Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական յութուբյան և տելեգրամյան ալիքները հիստերիկ կերպով արձագանքում են նախաձեռնության մասին լուրին՝ դիտարկելով նախագիծը որպես Հայաստանն ու Արցախը զավթելու իրենց ծրագրերին սպառնացող իրական վտանգ։

Սա զարմանալի չի, քանի որ Արցախի հայաթափման և Հայաստանի պետականազրկման թշնամական ծրագրի հիմքում հայության կողմից դիմադրության բացակայությունն է, նիհիլիզմը և հուսահատությունը։ Ցանկացած դիմադրություն նրանց մոտ վախ է առաջացնում, իսկ կազմակերպված և համակարգված դիմադրությունը՝ առավել ևս։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Հ. Գ. Եթե ցանկանում եք անմիջական ներգրավվել «Հայաքվե»-ի աշխատանքներին, խնդրում եմ կապվեք 099 888281 կամ 077 711056 հեռախոսահամարներով, պայմանավորվեք հանդիպման մասին, ահավոր մեծ ծավալի աշխատանք կա բոլորիս համար:

Դիտվել է՝ 4352

Մեկնաբանություններ